Այսօր, ժամը 13.12-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի տանիքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՓԾ օրվա պատասխանատուն, ՃԿԿ օպերատիվ խումբը և ՓՋ-ի սակրավորական խումբը: ԱԻՆ-ի կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Պռոշյանի դպրոցում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել


