Այսօր, ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 09։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Մհեր Գ․-ն իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Մհեր Գ․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։


ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչը դեպքի վայրի զննությունը կատարելուց հետո մեկնել են հիվանդնանոց, որից հետո տեղեկություններ են ստացել, որ նշված վայրում Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գևորգ Գ․-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել գլխիվայր շրջված Ford-ի կողքին։

Այս վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ Ford-ի վարորդ Մհեր Գ․-ն աշխատում է Արտաշատի համայնքապետի օգնական։