ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խիստ հայտարարություն է արել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցության դադարեցման վերաբերյալ, գրում է BBC-ն։


«Ես ողջունում եմ Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից վտարելու այսօրվա որոշումը: Սա միջազգային հանրության կարևոր քայլն է, որը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Պուտինի պատերազմը Ռուսաստանը վերածել է միջազգային վտարյալի», ասվում է նախագահի հայտարարության մեջ:


«Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերներն ամբողջ աշխարհում աշխատել են այս ուղղությամբ, քանի որ Ռուսաստանը համակարգված և կոպտորեն խախտել է մարդու իրավունքները: Ռուսաստանը տեղ չունի Մարդու իրավունքների խորհրդում: Այսօրվա պատմական քվեարկությունից հետո Ռուսաստանը այլևս չի կարողանա մասնակցել Խորհրդի աշխատանքներին կամ նրա մեջ տարածել իր ապատեղեկատվությունը, մինչ խորհրդի հանձնաժողովը հետաքննում է Ռուսաստանի մարդու իրավունքների խախտումները Ուկրաինայում»,- հավելել է նա։