Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտնում է. «Քիչ առաջ Ազատության հրապարակում հերթապահող ԱԺ Բևեռի աջակիցներին են մոտեցել ՀՅԴ երկու անդամներ, որոնցից մեկը Իգոր Սարգսյան անուն ազգանունով և պահանջել են վերականգնել Ֆրանսիայի հրապարակում իրենց տեղադրած Արցախի դրոշը, որն այսօր առավոտյան Բևեռի աջակիցները ներկելու միջոցով վերածել են Հայաստանի դրոշի։ Նրանք սպառնացել են, որ հակառակ դեպքում կես ժամ հետո կվերադառնան և հաշվեհարդար կտեսնեն։
Տեղեկացնում ենք, որ եթե ոստիկանությունը չկանխի Բևեռի աջակիցների նկատմամբ նախատեսվող բռնությունը, ապա դրա դեմ ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա կլինի համարժեք պատասխան»։