Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ ստորագրվել է 2022-23թթ. խորհրդակցությունների ծրագիր։ Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Փաստաթղթի ստորագրման արարողությանը նախորդել է առանձին եւ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով։