Մյունխենի «Բավարիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից։ Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Գերմանիայի չեմպիոններն ընդունեցին իսպանական «Վիլյառեալին» եւ բավարարվեցին ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

52-րդ խաղի հաշիվը բացեց «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որին գոլային փոխանցում կատարեց գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։


88-րդ րոպեին հյուրերի պատասխան գոլը խփեց նիգերիացի հարձակվող Սամու Չուկվեզեն։

«Բավարիան» Իսպանիայում պարտվել էր «Վիլյառեալին» նվազագույն հաշվով։

Կիսաեզրափակիչում «Վիլյառեալի» մրցակիցը կլինի «Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա) զույգի հաղթողը։

Մադրիդի «Ռեալը» տանը մրցում է Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող Լոնդոնի «Չելսիի» հետ եւ հիմնական ժամանակից հետո պարտվում է 1։3 հաշվով։ Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

15-րդ րոպեին գերմանացի հարձակվող Տիմո Վերների փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։

51-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը Մաունթի փոխանցումից հետո խփեց հյուրերի երկրորդ գոլը։

75-րդ րոպեին գերմանացի հարձակվող Տիմո Վերները հաշիվը դարձրեց 3։0։ Գոլային փոխանցում կատարեց խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը։

80-րդ րոպեին «Ռեալը» կրճատեց հաշվի տարբերությունը։ Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո հյուրերի դարպասը գրավեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, որը 2 րոպե առաջ էր դուրս եկել փոխարինման։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Լոնդոնում Արքայական ակումբը «Չելսիին» հաղթել էր 3։1 հաշվով ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Բավարիա» (Գերմանիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 1։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։1)

Ռոբերտ Լեւանդովսկի, 52 - Սամու Չուկվեզե, 88