«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում գարնանային կերպարում է։
Լուսինե Թովմասյան
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Լուսինեն սեւ բլուզ է կրում եւ մոխրագույն վերարկու։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերն ու կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Արդյոք մտածե՞լ եք, թե ծառերը ինչ են զգում գարնանը։ Գտնվելով այս հրաշքների կողքին, սկսում ես հասկանալ իրենց էությունը։ Հասկանում ես, որ նրանք սիրում են գարունը այնպես, ինչպես մենք։ Մենք մեր սերը արտահայտում ենք մեր ժպիտով, իսկ ծառերը՝ իրենց ճյուղերին անուշաբույր ծաղիկներ ստեղծելով»,- գրել է նա։