Նիկոլ Փաշինյանը բանակցությունների մասին խոսելիս ճիշտ կանի՝ ծանոթանա Արցախի սահմանադրությանը, որում ժողովուրդը շատ հստակ ասել է, թե ինչպես է պատկերացնում հարցի լուծումը: Այս մասին Գորիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ելույթին:

«Շատ հստակ ամրագրված է, որ բանակցվել է՝ տարածքներ հանուն կարգավիճակի, ոչ թե՝ տարածքներ հանուն ոչնչի: Կա՛մ նա չի տիրապետում իրավիճակին, կա՛մ էլ հերթական անգամ խեղաթյուրում է՝ ասելով, որ այլ ճանապարհ չունենք, քան Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելը: Սա է հասունացվում, ա է, որ իրավունք չունի իրականացնելու որեւէ իշխանություն: Որեւէ իշխանության չի տրվել իրավունք՝ վերանայելու հանրաքվեներով ամրագրված ժողովրդի կամքը»,- ասաց նա:


Անդրադառնալով Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, Արմեն Ռուստամյանն ասաց. «Փաշինյանն ասում է, որ Բրյուսելում երկու փաստ արձանագրել ենք եւ դա համարում ենք հաջողություն: Ու պարզվում է, որ դա կատարվել է իրենց պահանջով, եւ Հայաստանը հրաժարվել է այդ դիրքերը պաշտպանելուց: Առաջինը, որ Ղարաբաղի հարց ընդհանրապես չշոշափվի: Երկրորդ, հակամարտություն անգամ չարծարծվի, որ գոյություն ունի հակամարտություն, որի լուծման մանդատը ունի Մինսկի խմբի համանախագահությունը: Սա նույնպես չկա փաստաթղթում: Սա այն է, որից այն կողմ Արցախի հայաթափումն է իրականացվելու որոշակի ժամանակահատվածում»:

Նա ընդգծեց, որ առանց Արցախի կարգավիճակի մասին ամրագրման անվտանգության մասին խոսելն անիմաստ է. «Փաշինյանը փորձում է ասել, որ կարելի է կարգավիճակի հարցում մի քիչ զիջել, բայց ստանալ անվտանգություն: Սուտ է դա, նման բան չի կարող լինել: