ԱՄՆ Ջորջիա նահանգում տեխնոլոգիական ինստիտուտում ունեցած ելույթում ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը պատասխանել է այն հարցին, թե կոնկրետ ինչն է դրդել Պուտինին որոշել պատերազմել Ուկրաինայի դեմ, գրում է ՏԱՍՍ֊ը։
Ըստ ԿՀՎ-ի տնօրենի՝ Պուտինը կարծում էր, որ Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները չափազանց զբաղված են իրենց ներքին քաղաքականությամբ, ինչպես նաև հույսեր էին կապում Ռուսաստանի «պատժամիջոցներից պաշտպանված» արժութային պահուստների հետ։
«Պուտինը սխալվեց այդ կետերից յուրաքանչյուրում», - ասել է Բերնսը:
Ռուսաստանի առաջնորդը, հավանաբար, համակված վրդովմունքի, փառասիրության և անապահովության զգացումներով, տեսավ, որ «Ուկրաինայի կողմնորոշումը ձևավորելու պատուհանը» փակվում է, և որ հարևան երկիրը որոշել է միանալ արևմտյան ուժերին: Բերնսը Պուտինին անվանել է «վրեժի առաքյալ»։
«ԱՄՆ հետախուզությունը կենսական նշանակություն ունի ուկրաինացի զինվորականների՝ ռուսական ուժերի դեմ պայքարում»,֊ասել է Բերնսը, ով, ինչպես հայտնի է, նախկինում Մոսկվայում ԱՄՆ դեսպանն էր: