Թատրոնի եւ կինոյի դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանն օրերս իր կարիերայում նոր նվաճում գրանցեց՝ արժանանալով հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի՝ կնոջ լավագույն դերակատարման համար: Դերասանուհուն նման հաջողություն բերեց ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմում դերակատարումը: Լիլին նշեց, որ չէր սպասում մրցանակի, այդ պատճառով էլ ուրախությունն ու ոգեւորվածությունը կրկնակի են եղել:
«Քասթինգին գնացի գեղեցիկ հագնված, իսկ Արամն ասաց՝ դրա կարիքը չկար». Լիլի Էլբակյանը՝ «Չնչիկ»-ի դերը սկզբում մերժելու պատճառի ու «Անահիտ» մրցանակի մասին
