«Իմ ունեցած ինֆորմացիայով՝ ինքը չի ուզել այդ պաշտոնում շարունակել ծառայությունը»,- այսօր՝ ջահերով երթի ժամանակ, անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի պաշտոնից ազատվելուն, ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Տիրան Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատվել է սույն թվականի փետրվարի 24-ին։
ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։