«Դիմադրության» շարժման երթի մասնակցիները, որոնք իրենց երթը սկսել էին նախօրեին՝ Իջեւանից, Հովքից շարժվեցին դեպի Դիլիջան:

Այսօրվա վերջնակետը Դիլիջանն է լինելու: Նրանց ձեռքին Հայաստանի ու Արցախի դրոշներ են, հնչում է «Զարթիր լաո» երգը:


Երթի մասնակիցների շարքում են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, ՀՅԴ-ականներ Ասպրամ Կրպեյանն ու Արմենուհի Կյուրեղյանը: Վերջինս ասաց. «Ես այս երթին միացել եմ ոչ որպես պատգամավոր, այլ որպես երեք երեխաների մայր: Դիմում եմ հայ կանանց, հայ մայրերին, մենք այլեւս իրավունք չունենք մեր երեխաների, մեր մեծ ընտանիքի ճակատագիրը թողնել այս թրքամետ իշխանությունների ձեռքում: Բոլորս պարտավոր ենք ոտքի կանգնել ի պաշտպանություն Արցախի, Հայաստանի եւ մեր ընտանիքների»:

Ասպրամ Կրպեյանը նշեց, որ այսօր շուրջ 26 կմ քայլելու են:

Նշենք, որ այսօր երկրորդ խումբը իր երթն սկսել է Տիգրանաշենից դեպի Երեւան: