Քիչ առաջ կարմիր բերետավորները, բիրտ ուժ կիրառելով «Ազատագրական շարժման» անդամների նկատմամբ, բերման ենթարկեցին նրանցից մի քանիսին։
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները ցանկանում էին «աղտահանել Կառավարության շենքի տարածքը»։
«Անհայտ նյութ էր ձեր մոտ, չգիտեինք՝ ինչ էր»,- «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանի հետ զրույցում ասաց ոստիկանը՝ նշելով ակցիայի սահմանափակման պատճառը։