Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29 ամյա հղի Սոնա Մնացականյանի ծնողները հայտնի բժիշկներ են: Հայրը՝ տրավմատոլոգ, մայրը՝ մանկաբույժ:
«Հիմա սգի մեջ եմ, չեմ ցանկանում խոսել, բայց չեմ ցանկանում, որ այս դեպքը քաղաքականացվի, կաշխատեմ այնպես անել, որ չքաղաքականացվի. այդ ամենը թող մնա հետագային»,- Aravot.am-ին ասաց մահացած կնոջ հայրը: Նա ասաց նաեւ, որ կպարզի դեպքի հանգամանքներն ավելի ուշ, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: