Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում իտալական «Ռոման» ապրիլի 28-ին կհյուրընկալվի «Լեսթեր Սիթիին»։
Բուքմեյքերները կանխատեսում են անգլիական թիմի հաղթանակը, որի գործակիցը 2․20 է։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․10, ոչ ոքի արդյունքինը՝ 3․30 գործակցով։
«Լեսթեր Սիթի» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Թիմերը նախկինում չեն հանդիպել։