Դորտմունդի Բորուսիայի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի չորրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ 41,33% ձայնով: Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: Գերմանացի ֆուտբոլիստների վրա մեծ ազդեցություն է թողել Ֆրանկֆուրտի Այնտրախտի դեմ խաղում Մխիթարյանի երկու գոլը: Մխիթարյանն առաջին գոլի հեղինակ դարձավ արդեն տասերորդ րոպեին, իսկ երկրորդ գոլով հաղթանակ բերեց իր թիմին դժվարին խաղում, որը ավարտվեց 2:1 հաշվով:
Չորրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի համար պայքարում Մխիթարյանն առաջ է անցել ռումինացի ֆուտբոլիստ Ալեքսանդրո Մաքսիմից, որը ստացել է քվեարկողների 30,07% ձայնը:
Երրորդ հորիզոնականում հայտնվել է Վոլֆսբուրգի բրազիլացի Ֆուտբոլիստ Դիեգոն 16,75% ձայնով:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի գոլերի շնորհիվ Բորուսիան Բունդեսլիգայի միանձնյա առաջատարն է: