Իրանում ուրբաթ պաշտոնապես ցուցադրվել է սեփական մշակման 1450 կմ հեռահարությամբ նորագույն «Խայբարի նվաճողները» բալիստիկ հրթիռը։ IRNA-ի փոխանցմամբ՝ այդ հրթիռով շարժական սարքը մասնակցել է ապրիլի 29-ին Իրանում նշվող պաղեստինցիների հետ համերաշխության օրվան նվիրված տոնական շքերթին («Երուսաղեմի օր» - «Ռուզ-է Քուդս»):

Հրթիռն աշխատում է պինդ վառելիքով եւ ունակ է խոցել թիրախները մինչեւ 1450 կմ հեռավորության վրա։ Փորձագետների կարծիքով՝ թռիչքի վերջին փուլում այն ​​հակահրթիռային վահանը շրջանցելու համար մանեւրելու հնարավորություն ունի, իսկ նոր դիզայնն անալոգների համեմատ նվազեցրել է հրթիռի քաշը մեկ երրորդով:


Իրանը 1990-ականներից զբաղվում է սեփական հրթիռային ծրագրի մշակմամբ։ Նա որոշակի հաջողությունների է հասել բալիստիկ հրթիռների մշակման գործում։ Ընդ որում, Թեհրանը հրաժարվում է բանակցել իր հրթիռային արդյունաբերության սահմանափակման շուրջ՝ պատճառաբանելով, որ տարածաշրջանում իր մրցակիցները եւս համալրվել են նույնպիսի դասի հրթիռներով: