Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ Նրանց են միացել բազմաթիվ քաղաքացիներ: Նրանք հայտարարոմ են, որ տուն չեն գնալու Ֆրանսիայի հրապարակից մինչև չհասնեն իրենց վերջնական նպատակին։