Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ համալսարանականներ, հայտնում ենք, որ դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։


Առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան»:

Նշենք, որ համացանցում տեսանյութեր էին տարածվել, որ ԵՊՀ մի շարք լսարաններ դատարկ էին։ Նշվում էր, որ ուսանողները դասադուլ են հայտարարել։