«ՊՊԾ-ի ղեկավար Սաքո Հովհաննիսյան․ էս էն մարդն ա, որ մեկ տարի առաջ քացի էր տալիս քաղաքացիներին, էս էն մարդն ա, որ պատգամավոր Աննա Մկրտչյանի մազերն էր քաշում Խորհրդարանի դահլիճում, էսօր էլ իրեն պահել ա լկտի և սանձարձակ»,- Ֆրանսիայի հրապարակում՝ անդրադառնալով ոստիկանության կողմից քաղաքացիների հանդեպ կիրառված բիրտ ուժին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ուրեմն լսի՛ դու, Սաքո՛․ ես քեզ այս հրապարակից, այս ժողովրդի անունից խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ, և դու պատժվելու ես դրա համար»,- շարունակեց նա՝ հավելելով․ «Մենք տեղեկություն ունենք՝ քանի որ մեր ոստիկանության ուժերը չեն բավարարում ճնշել մեր հայրենակիցների ցասումը, որոշ օլիգարխներ իրենց ախրանիկներին ոստիկանական համազգեստով ուղարկում են ժողովրդին ճնշելու»։