Երևանում շարունակվում են «Դիմադրություն» շարժման խաղաղ անհնազանդության ակցիաները։
Մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են, իսկ ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել քաղաքացիներին։
Քիչ առաջ բերման ենթարկվեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Նա տելեգրամյան իր ալիքում գրել է, որ իրեն տանում են ոստիկանության Մասիվի բաժին։
«Ամեն ինչ լավ է լինելու»,-գրել է Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք՝ 08։15-ից «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները սկսել են խաղաղ անհնազանդության ակցիաները. մայրաքաղաքի տարբեր հատվածներ փակ են։
Այս պահի դրությամբ՝ բերման են ենթարկվել 70 քաղաքացիներ։