Այս պահին Բաղրամյան պողոտայում` Ազգային Ժողովի շենքի դիմաց իրականացվում է «Ուսապարկների» ակցիան:

«Երազում ենք այն օրվա մասին, երբ մեր ԱԺ-ում պատգամավորների փոխարեն որևէ մեկի ուսապարկներ այլևս չլինեն»,-նշել է ակցիայի մասնակից, 5165 շարժման համախոհ Ավետիք Չալաբյանը։


Նշենք, որ ակցիայի մասնակիցները ԱԺ դիմաց են բերել ուսապարկեր, որոնց վրա ամրացված են ՔՊ-ական պատգամավորների լուսանկարները։ Մասնակիցներն ուսապարկերը նետեցին գետնին։

«Լրիվ ճիշտ է, ուսապարկերը պետք է լինեն ոստիկանների ոտքերի տակ»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ի պատասխան ոստիկաններից մեկի՝ ակցիան խոչընդոտելու գործողության քաղաքացիները սկսեցին վանկարկել «ոստիկանը Նիկոլ չի»։