Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով «գտնել որոշում և թույլ չտալ արյունահեղությունը Սիրիայում»:

«Մեծ քսանյակի առաջնորդները չեն կարող անտարբեր մնալ ողբերգության առջև, որը ապրում է սիրիացի ժողովուրդը և որը նոր տառապանքներ կարող է բերել ամբողջ տարածաշրջանին, որը խաղաղության այդքան կարիք ունի: Կոչ եմ անում բոլորին վերջ դնել տարաձայնություններին և հրաժարվել յուրաքանչյուր ձևով ուժի օգտագործումից»,- նամակի տեքստն է մեջ բերում Итар Тасс գործակալությունը:
Պոնտիֆիկոսը հիշեցրել է, բոլոր կառավարությունների պարտքը օգնել կարիքավորներին: