«Ժամանակ առ ժամանակ թեմա է ծագում, թե Կառավարությունը չի բացահայտում՝ ինչպես է դարձել ԶՊՄԿ-ի սեփականատեր»,- այսօր՝ կառավարության նիստին նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե ինչ-որ իշխանավոր կամ իշխանավորի հորեղբոր տղա օֆշորներով էդ սեփականության տեր դառնար, ոչ ոք չէր անհանգստանա՝ ինչպես եղել է միշտ, բայց որ պետությունը գույք ա ձեռք բերել, չգիտես՝ ինչի դա կասկածելի ա թվում»,- նշեց վարչապետը։
«Ի՞նչն ա կասկածելի։ Ներդնողը, ով որ ձեռք է բերել հին բաժնետերերից բաժնեմաս, որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անի, Կառավարությունն էլ շնորհակալությամբ էդ նվիրատվությունն ընդունել է»,- հավելեց նա։
Հիշեցնենք՝ նախորդ տարի հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է դարձել: