Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են, բայց Մոսկվան շահագրգռված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Դա ամբողջովին եւ լիովին Հայաստանի ներքին գործն է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով երկրում ընդդիմության հանրահավաքների մասին։
Նա ընդգծել է, որ Երեւանը Մոսկվայի դաշնակիցն է։ «Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր գործընկերը մեզ համար մի քանի շատ կարեւոր ինտեգրացիոն ձեւաչափերում, Հայաստանը մեր մեծ բարեկամն է»,- նշել է Պեսկովը։ «Ուստի, իհարկե, մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում որքան հնարավոր է շուտ ավարտվի այս շրջանը եւ նորից գա կայունության շրջանը, որը թույլ կտա փուլ առ փուլ առաջ շարժվել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ այն պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ վերջաբանի են հասցվել, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման առումով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հայաստանում ապրիլի կեսից շարունակվում են բողոքներն ընդդեմ իշխանությունների քաղաքականության, մայիսի սկզբից դրանք ստացել են զանգվածային բնույթ։ Ընդդիմությունը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ պնդելով, որ մտադիր է վերանայել Երեւանի վերաբերմունքը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցում։