Սեպտեմբերի 4-ին Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է հրամանագիր Հայաստանի խորհրադարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին, «Մուլտի Գրուպ» կոնցերնի ղեկավար Գագիկ Ծառուկյանին Ազգերի բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին: Այս մասին հաղորդում է Բելուռուսի հանրապետության նախագահի մամլո ծառայությունը:Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գագիկ Ծառուկյանը արժանացել է այս պարգևատրման «Բելոռուսի և Հայաստանի միջև քաղաքական և առևտրա-տնտեսական հարաբերություններում մեծ անձնական ավանդի համար:
Այս կապակցությամբ բելոռուսական БелаПАН գործակալությունը հիշեցնում է, որ վերջին անգամ Ալեքսանդր Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանին հանդիպել է մայիսի կեսերին Հայաստան իր այցելության շրջանակներում: Բելոռուսի նախագահը և Հայաստանի մեծ օլիգարխներից մեկը այդ ժամանակ մասնակցություն են ունեցել Աբովյանում Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը: Ինչպես հիշեցնում է գործակալությունը եկեղեցին կառուցվել է ձեռնարակատիրոջ ընտանիքի բարեգործական միջոցներով:
Նշենք նաև, որ Ծառուկյանին պատկանող բիզնես-համակարգերը ակտիվ կերպով աշխատում են բելոռուսական շուկայում, բացի դա օլիգարխին է պատկանում նրա կողմից Երևանում բացված «Բելոռուսական ապրանքներ» հիպերմարկետին, ինչպես նաև մի շարք ձեռնարկություններ և խաղային բիզնեսի շինություններ: