ԱՄՆ արդարադատության նախարարությունը մերժել է Ռուսաստանի Գլխավոր դատախազության դիմումը արտահանձնել ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանին: Այս մասին Известия պարբերականին հայտնել է իրավպահ մարմինների մոտ կանգնած աղբյուրը: Ամերիկյան կողմը հրաժարվել է մեկնաբանել իր այս որոշումը:
Ռուսական ուժայինները արդեն արձագանքել են ԱՄՆ իշխանությունների որոշմանը: Աղբյուրները հայտնել են, որ այժմ քննարկվում է Եղիազարյանի և նրա գործընկերների դեմ քրեական գործերի հետագա ճակատագիրը: Արդեն հայտնի է, որ Եղիազարյանի գործը առանձնացվելու է հիմնական գործից և ուղարկվելու է դատարան նրա նկատմամբ հեռակա դատավճիռ ընդունելու համար: Հիմնական գործի հետաքննությունը, ինչպես նաև այլ կասկածյալների և մեղադրյալների հետախուզությունը շարունակվում է:
Եղիազարյանը թաքնվում է ԱՄՆ-ում 2010 թվականի աշնանից, երբ ՌԴ հետաքննչական կոմիտեն նրա նկատմամբ հարուցեց քրեական գործ խարդախության մեղադրանքով: Հետաքննության տարբերակով 2002 և 2003 թվականներին Եղիազարյանը առաջարկել է Ռուսաստանի Դաշնային գույքի հիմնադրամի տնօրենի նախկին տեղակալ Միխայիլ Անանևին մասնակցել Մոսկվայի Ռուբլյովյան փողոցի վրա գտնվող « Европарк» առևտրի կենտրոնի և «Մոսկվա» հյուրանոցի վերակառուցման մեջ հետագայում բիզնեսի մեջ մասնաբաժին ունենալու պայմանով: Հետաքննության տարբերակով Եղիազարյանը Անանևից ընդհանուր առմամբ ստացել է 500 մլն ռուբլի, ինչից հետո յուրացրել է գումարը:
Բացի դա Եղիազարյանի և նրա վստահված անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ խարդախության և վստահությունը չարաշահելու միջոցով « Инвест-Центр» կազմակերպությունում Անանևին պատկանող ընդհանուր առմամբ կազմում է 6 մլրդ ռուբլի արժողությամբ բաժնետոմսերի հափշտակման մեջ:
Եղիազարյանը զրկվել էր պատգամավորի անձեռնմխելիությունից, իսկ 2012 թվականի մայիսից մտցվել Ինտերպոլի կողմից որոնվողների ցուցակի մեջ: