ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր մեկնեց Սյունիքի մարզ:
Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում նա տեղում կծանոթանա մարզի առողջապահական կազմակերպությունների աշխատանքներին, առկա խնդիրներին։ Կայցելի մարզային բուժհաստատություններ, հանդիպումներ կունենա բուժաշխատողների հետ։
Նախարար Դումանյանը նաև կծանոթանա հիվանդանոցների կառուցման, վերակառուցման աշխատանքների ընթացքին։