ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պենտագոնից պահանջել է մեծացնել Սիրիայի տարածքում ամերիկյան և ֆրանսիական զորքերի կողմից հարվածների նշանակակետերը, ինչպես նաև ուսումնասիրել այս գործողություններին ռազմաօդային ուժերին ներգրավելու հնարավորությունները: Այս մասին գրում է New York Times պարբերականը` հղում կատարելով Սպիտակ Տան աղբյուրին:
Ինչպես նշել է պարբերականի զրուցակիցը խոսքը գնում է նախապես ֆրանսիացի ռազմական գործիչների կողմից կազմված 50 սիրիական օբեյկտներից ցուցակի ընդարձակման մասին: Ընդ որում անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար նախատեսվում է չհարվածել քիմիական զենքի պահպանման վայրերը:
Կոալիցիոն բանակի նպատակակետ կարող են դառնալ սիրիական բանակի ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու են քիմիական զենքի օգտագործման մեջ, դրանք ծրագրած շտաբի ստորաբաժանումները, ինչպես նաև հրետանային և հրթիռային մարտկոցները, որոնք ուղղակիորեն հասցրել են հարվածը: ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի պետ Մարտին Դեմփսին հայտարարել է, որ պոտենցիալ նպատակակետերի մեջ են մտնում հակաօդային պաշտպանության բազաները:
Բացի դա Սպիտակ Տունը առաջին անգամ բարձրացրել է ռազմական գործողություններին ԱՄՆ և Ֆրանսիա ռազմական ինքնաթիռների օգտագործումը կոնկրետ նշանակակետերի ոչնչացման նպատակով: Ավելի վաղ ծրագրվում էր, որ Սիրիայի նկատմամբ հարվածները հասցվելու են թևավոր հրթիռներով, որոնք տեղակայված են Միջերկրական ծովում գտնվող ռազմանավերի վրա: