ԱՄՆ-ում տեղի բնակչուհին երկու անգամ նկատողություն է ստացել աշխատավայրում՝ փարթամ մարմնի համար, հայտնում է The Scottish Sun-ը:
Կալիֆոռնիայի նահանգից Նինա Օսեգեդան իր բլոգում պատմել է գործընկերների եւ ղեկավարության բացասական մեկնաբանությունների մասին՝ կապված իր մեծ կրծքի եւ հետույքի հետ։
«Ես արդեն հասկացել եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես եմ հագնված։ Իմ կազմվածքն ինքնաբերաբար ցանկացած բան չափազանց անկեղծ է դարձնում, բայց դա իմ սովորական տեսքն է»,- ասել է ամերիկուհին:
Միաժամանակ նա տեսահոլովակում ցուցադրել է գրասենյակ այցելելու իր ամենօրյա աշխատանքային տեսքը, որը չի խախտում դրես-կոդը։ Օսեգեդան մինչեւ ծնկները հասնող մուգ կապույտ զգեստով եւ ցածրակրունկ կոշիկներով է։