ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատմել է, որ իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո կարճ հաղորդագրությունով սրտիկներ է ուղարկել իրեն։

«Շատերը թերահավատորեն էին տրամադրված Կոնֆերենցիաների լիգայի անցկացմանը, բայց պետք է խոսովանեմ, որ նույնիսկ աղջիկները ժամանակին ինձ այդքան սրտիկներ չէին ուղարկել կարճ հաղորդագրությունով, ինչքան Մոուրինյոն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո։ Ժոզեն ապրում է ֆուտբոլով եւ շատ հուզական է վերաբերվում իր գործին։


Նա արդեն նվաճել է բոլոր ակումբային տիտղոսները։ Հիմա նա ունի շանս դառնալու պատմության մեջ առաջին հաղթողը Կոնֆերենցիաների լիգայում։ Դա մրցաշարի գերազանց գովազդ է»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Ռոմա» - «Ֆեյենորդ» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։