Ընդդիմադիր շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հնարավորության վերաբերյալ հայտարարությանը, ասել է. «Իրանց հոր տնից չեն տվել էդ մանդատները, որ մի հատ էլ զրկեն: Փորձում են քաղաքական ճնշում բանեցնել ու մտածում են՝ կարող է դա ինչ-որ կերպ մեզ վրա ազդել... Իրե՛նք պետք է մտածեն իրենց վաղվա օրվա, իրենց մանդատների մասին»: