Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ընդունել է օրենք, որը դադարեցնում է երկրում Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների կառավարությունների միջեւ կնքված՝ հարկային քաղաքականության սկզբունքների մասին համաձայնագրի գործունեությունը։

Նշվել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 1992թ., անկախ հետխորհրդային պետությունների կայացման շրջանում։ Դրա նպատակը համաձայնեցված հարկային քաղաքականության իրականացումն էր՝ հարկման կանոնների միասնականացման հիման վրա։ Ղազախ սենատորների կարծիքով՝ 2022թ. փաստաթուղթն այլեւս ակտուալ չէ։


ԱՊՀ-ի համաձայնագիրը հարկային քաղաքականության համաձայնեցված սկզբունքների մասին ներառում էր հիմնական հարկերի միասնական ցանկի կիրառման պայմանավորվածությունը։ Բացի այդ, այն օգնում էր լուծել օտարերկրյա պետությունների հետ ավելի վաղ ԽՍՀՄ-ում կնքված համաձայնագրերի կատարման հարցը՝ խուսափելով երկակի հարկումից։