ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Չավուշօղլուն ԱՄՆ-ում է։ Ինչ-որ չտեսա, որ ԱՄՆ Հայ դատի վաշինգթոնյան ակտիվիստները բողոքի ակցիա անեին Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ ընդդեմ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ ԱՄՆ կատարած այցի։
Տենց համաձա՞յն եք Չավուշօղլուի բոլոր տեսակետների, հայտարարությունների հետ, թե՞ արցախյան 44-oրյա պատերազմում Ռուսաստանի թույլտվությամբ ներքաշված Հայաստանի թշնամի երկրի ԱԳ նախարարի դեմ ակցիան Մոսկվան չէր արտոնել, մինչդեռ թույլ էր տվել սեփական երկրի ԱԳ նախարարի և դեսպանի դեմ ամենաքստմնելի ակցիաներն իրականացնել դեսպանատան դիմաց և ԱՄՆ պետական մարմիններում։
Թող Վաշինգթոնում Հայ դատի գրասենյակը պատմի, թե վերջին մեկ տարում քանի անգամ է հետապնդել Ադրբեջանի և Թուրքիայի դեսպաններին և այդ երկիր այցելող թուրք և ադրբեջանցի պաշտոնյաներին, և քանի անգամ է նույնն արել հայաստանցի պաշտոնյաներին և այդ երկրում մեր դեսպանին, որ մեր ժողովրդի համար էլ ամեն ինչ պարզ ու հստակ լինի»։