Միջադեպ է արձանագրվել Իրանի եւ Ադրբեջանի սահմանագծում, որի ժամանակ մեկ ադրբեջանցի է սպանվել։ Այս տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի պետական սահմանապահ ծառայությանը։
Նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացին փորձել է ապօրինի հատել Իրանի հետ պետական սահմանը, որի ժամանակ էլ Իրանի սահմանապահները սպանել են նրան։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին, իսկ մարմինը փոխանցվել է երեկ։ Ադրբեջանը հայտարարել է, թե դիմել են իրանական կողմին՝ միջադեպի վերաբերյալ քննություն իրականացնելու ու արդյունքների մասին տեղեկացնելու համար։