Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հետ կապված Թուրքիայի դիրքորոշման մասին։
Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե Շվեդիան այս պահին պատժամիջոցներ ունի Թուրքիայի դեմ։ Ըստ Էրդողանի՝ Թուրքիան չի կարող անտեսել դրանք։ «Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չունեն խելամիտ պարզաբանում։ Շվեդիան պետք է հրաժարվի պատժամիջոցներից, պետք է հրաժարվի ահաբեկչական կազմակերպություններին աջակցելուց»–ասել է Էրդողանը։