Իրանի եւ Թուրքիայի ԱԳ փոխնախարարներ Մահդի Սաֆարին եւ Ֆարուք Քայմաքչին երկկողմ կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր են քննարկել, հայտնում է Mehr-ը։

Վկայակոչելով իրանա-թուրքական առեւտրատնտեսական հարաբերությունների վերջին զգալի աճը՝ Սաֆարին ընդգծել է երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման կարեւորությունը։ Նա նաեւ հայտնել է Իրանի պատրաստակամությունը զարգացնելու Թուրքիայի հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում՝ բանկային, առեւտրի, տրանսպորտի, տարանցման, էներգետիկայի, առողջապահության եւ նոր տեխնոլոգիաների ոլորտներում։


Քայմաքչին, իր հերթին, ընդգծել է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարեւորությունը տարբեր ոլորտներում եւ հայտարարել է Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու եւ տարածաշրջանային ու բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսին է ECO-ն, համագործակցությունը ընդլայնելու Թուրքիայի պատրաստակամությունը։

Կողմերն ընդգծել են շրջակա միջավայրի պաշտպանության եւ ընդհանուր ջրային ռեսուրսների կառավարման համար տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը։