Մարզահամերգային համալիրում մայիսի 30-ին տեղի ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը:

57 կգ քաշային Արթուր Բազեյանը կշռում է 56,9 կգ: Նրա մրցակից բելգիացի Վասիլ Ուստուռովը՝ 56,8 կգ է:


Արթուր Բազեյանը 21 տարեկան է, Երեւանից է, մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է: Բազեյան - Ուստուռով մենամարտը տեղի կունենա 18:00-ին:

63,3 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կմրցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն ու Իտալիայի ներկայացուցիչ 23-ամյա Լունես Ամրաուին:

Հայաստանի հավաքականի ավագը կշռում է 63.5 կգ, իսկ նրա մրցակիցը՝ 63,2 կգ է:

86 կգ քաշային կարգում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարող Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլիի:

20-ամյա Ռաֆայելը կշռում է 82,2 կգ: Վրացի բռնցքամարտիկը ծանր է Ռաֆայել Հովհաննիսյանից՝ 82,5 կգ:

Կշռման արարողությունից հետո Եվրոպայի առաջնության եզրափակիչի զույգերն ունեցան նաեւ հայացքների մենամարտ:

Եվրոպայի առաջնության եզրափակիչները կմենարկեն 17:00-ին: