Երեւանում աշխատանքն է սկսում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդը։

Պատվիրակությունների ժամանումից հետո նախատեսված է համատեղ լուսանկարում։ Տեղի կունենան նեղ եւ ընդլայնված կազմերով նիստեր։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես կգան հայտարարություններով մամուլի համար։


Նախատեսված է նաեւ դրոշմանիշի եւ ծրարի մարում։

Նիստի օրակարգում ընդգրկված են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ արագ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Նիստից հետո նախատեսվում են արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների միջեւ եւ 2022-2024թթ. խորհրդակցությունների ծրագրի ընդունումը։