Գևորգ Ղազարյանը ավելացված երկրորդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ապահովելով իր հավաքականի հաղթանակը, որը հյուրընկալել էր Չեխիային և դրանով պահպանեց B խմբից դուրս գալու բոլոր հնարավորությունները:
Գևորգ Ղազարյանը ավելացված րոպեին Հայաստանին բերեց գեղեցիկ հաղթանակն Չեխիայի դեմ խաղում ՖԻՖԱ-ի աշխարհաի առաջնության նախընտրական փուլի B խմբում: Այս մասին նշում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: 
Ոգևորված նախորդ խաղում Դանիայի դեմ արտագնա խաղում 4:0 հաշվով հաղթանակից հետո այցելուները շարունակեցին այդ ընթացքը 31 րոպեին Կարլեն Մկրտչյանի գոլով: Միխել Բիլակի հավաքականը խթանի կարիք ուներ և Թոմաշ Ռոսիցկին հավասարեցրեց հաշիվը 20 րոպե անց: Սակայն լարվածությունը իր գագաթնակետին հասավ, երբ Ղազարյանը գոլ խփեց վերջին րոպեներին գոլ խփեց ապահովելով Հայաստանին խմբում երրորդ տեղը 9 միավորով:
Այժմ Չեխիայի հավաքականը պետք է պատրաստվի մեկնել Իտալիա, իսկ Հայաստանի հավաքականը տանը ընդունելու է Դանիայի հավաքականին:
.