Այս պահին ընդդիմադիր երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում Դատախազության առջև՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների։ Նրանք շղթայել են իրենց՝ այդպիսով ցույց տալով, որ հաջորդ ճնշումների ենթարկվող ընդդիմադիրը կարող է լինել իրենցից յուրաքանչյուրը։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Հայաստանում շուրջ հինգ տասնյակ քաղաքական բանտարկյալ կա։
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան», «Պայքար»։