Եվրոպայի խորհուրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսը Twitter-ի իր պաշտոնական էջում հրապարակել է հաղորդագրություն` կապված վերջերս Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների վրա հարձակումների հետ:
«Ես անհանգստացած եմ Հայաստանում Արշամյանի, Սաղաթելյանի և այլ ակտիվիստների վրա հարձակումներով: Անհրաժեշտ է ապահովել արդյունավետ հետաքննություն, ինչպես նաև հաշվետվողականություն»,- նշել է Եվրոպայի խորհուրդի ներկայացուցիչը: