«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, կիրակի պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք համաժողովրդական շարժումը կունենա ցանկալի արդյունքներ, ասել էր. «Ցանկալի արդյունքնե՞ր: Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ։
Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ է ասելու այդ մասին»: Երրորդ նախագահի նշած «վաղը չէ մյուս օրը» այսօր է. Դիմադրության շարժումը հայտարարել է, որ ժամը 19.30-ին կլինի հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ հանրահավաքին Իշխան Սաղաթելյանը խոսելու է շարժման նոր փուլի մասին, մասնավորաբար ներկայացնելու է հետագա անելիքների մանրամասները, այսինքն՝ թե ինչ հունով է գնալու շարժումը, ինչ գործիքակազմով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում