Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է 1։0 հաշվով հաղթանակն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի թիմի նկատմամբ Ազգերի լիգայի A լիգայի չորրորդ տուրում։ Միակ գոլը խփել էր Մոդրիչը։

«Արժանի էինք հաղթանակի Ֆրանսիայի դեմ խաղում։ Մենք հաճախ էինք մոտ լինում հաջողության, բայց երբեք չէր ստացվում հաղթել ֆրանսիացիներին։ Հիմա կարողացանք նրանց խաղադաշտում հասնել հաջողության։


Ուրախ ենք, որ հասանք հաղթանակի եւ ավարտվեց Ազգերի լիգայի այս հատվածը։ Հասանք կարեւոր արդյունքների այս մրցաշարում, բայց ինձ անհանգստացնում է այսքան հագեցած օրացույցը։ Անմարդկային եւ աննորմալ է 10 օրում 4 հանդիպում անցկացնելը»,- Լուկա Մոդրիչի խոսքը մեջբերում է Vecernji List-ը։

Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու տուրերը տեղի կունենան սեպտեմբերին։