Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ազգերի Լիգայի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը դարձյալ խայտառակ պարտություն կրեց, այս անգամ 1։4 հաշվով զիջեցինք Շոտլանդացիներին: Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում այն մասին, որ ֆեդերացիայում ոչ առողջ մթնոլորտ է, մամուլը բազմիցս գրել է այն մասին, որ այդ կառույցը մութ գործերով է տարված, իսկ ՀՀ Կառավարության կողմից փաստացի համակարգող է «նշանակված» ֆուտբոլի հետ կապ չունեցող, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Խոսվում է, որ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահ է աշխատում Սիմիդյան Հակոբի ու Արմեն Նիկողոսյանի մոտ: Մամուլը, այդ թվում` Ժողովուրդ օրաթերթը բազմիցս գրել է, որ անգամ Ֆուտբոլի ակադեմիայում գործող շոգեբաղնիքը չի ծառայում ֆուտբոլիստներին, այլ այնտեղ գնում են նորելուկ պաշտոնյաներ։
Վերջերս նկատվում է, որ ֆեդերացիայի ղեկավարությունն ավելի շատ զբաղված է միջոցառումներ կազմակերպելով, Ֆեդերացիայի կազմավորման 30 ամյակի առիթով շատ հյուրեր են կանչել, դե պարզ է, որ հսկայական գումարներ են ծախսվելու, որոնք անվերահսկելի են, բայցև չեն ծառայում ֆուտբոլի զարգացմանը:
Մենք հավաքագրում ենք նորանոր տվյալներ ֆեդերացիայի նախագահի, նրա տեղակալի ու Հակոբ Սիմիդյանի գործունեության մասին: Հատկապես հետաքրքրական են շինարարական ոլորտում կատարվող գործարքները, շինարարական ընկերությունների հետ նրանց առևերևույթ փոխկապակցությունները: Այս մասին կխոսենք ավելու ուշ և խիստ փաստարկված, իսկ մինչ այդ ցավով ենք հետևում, թե ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում, թե ուր են գնում ՈւԵՖԱ-ից և ՖԻՖԱ-ից ստացվող միլիոնավոր դոլարները, թե որ կազմակերպությունն է ստանձնել մեր հավաքականի արտերկրյա չարթերային թռիչքների կազմակերպումը և ով է այդ գործընթացի մեջ ներգրավված և այլն: Իսկ ֆեդերացիա ուղղված մեր բոլոր զանգերն ու դիմումները մնում են անպատասխան:
Ցավով պետք է ավելացնենք, որ նույն ողբալի վիճակն է բոլոր տարիքային խմբերի հավաքականներում. Հայաստանում ֆուտբոլն ապագա չունի:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					