Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հաստատել է 2026թ․ աշխարհի առաջնության քաղաքները։ Եզրափակիչ մրցաշարը համատեղ կանցկացնեն ԱՄՆ-ն, Կանադան եւ Մեքսիկան։

ԱՄՆ-ում հանդիպումները տեղի կունենան Ատլանտայում, Բոստոնում, Դալլասում, Հյուսթոնում, Կանզաս Սիթիում, Լոս Անջելեսում, Մայամիում, Նյու Յորք/Նյու Ջերսիում, Ֆիլադելֆիայում, Սան Ֆրանցիսկոյում եւ Սիեթլում։


Մեքսիկայում խաղերը կընդունեն Մեխիկոն, Գվադալախարան ու Մոնտերեյը։

Կանադայում աշխարհի առաջնության քաղաքները կլինեն Տորոնտոն ու Վանկուվերը։

Առաջին անգամ եզրափակիչ մրցաշարին կմասնակցի 48 հավաքական։ 16 խմբերում կընդգրկվի 3-ական թիմ։