Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեմայի հետ, հաղորդում է Marca-ն։

34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Արքայական ակումբը Բենզեմային կառաջարկի համագործակցության երկարաձգում մինչեւ 2024թ․ հունիս։


Անցած մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, խփել 44 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։