«Ես չեմ ուզում Քոչարյան Ռոբերտի նման ***-ը հետ գա, հազիվ էդ կլանից պրծել ենք, ու եթե ես իմանամ՝ Ղազինյանն ու Վանեցյանն են գալու, կէթամ, կկայնեմ կողները, բայց ես գիտեմ, որ դաշնակն ու էդ ***-ն են գալու: Սերժն էլ չի գալու, լա՛վ իմացի»,- սա հատված է ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի խոսքից:
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասուլիսի ժամանակ ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։