Քիչ առաջ ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են: Վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

YerevanNews.am-ը կապ հաստատեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, ով շատ երջանիկ ձայնով պատասխանեց մեր հեռախոսազանգին, հետո, երբ լսեց, որ զանգահարողը լրագրող է հեռախոսը փոխանցեց վարորդին, ով մեզ տեղեկացրեց, որ Սուրեն Խաչատրյանը շատ զբաղված է և չի կարող պատասխանել մեր հարցերին:

Հավանաբար նախկին մարզպետն արդեն տոնում է որդու ազատությունը, որ չի ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին: