Ուսումնասիրելով «Սպեկտր- РГ» եւ Zwicky Transient Facility տիեզերական դիտարանների տվյալները՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի եւ այլ երկրների աստղագետները հայտնաբերել են երկու նոր աստղ։ Նրանք իրենց հայտնագործության մասին տեղեկացրել են arXiv-ում տպագրման պատրաստվող հոդվածում։

Կատակլիզմային փոփոխականները (CV, cataclysmic variables) երկակի աստղային համակարգեր են, որոնք կազմված են սպիտակ գաճաճից եւ սովորական ուղեկցող աստղից։ Դրանք անհամաչափ եւ բազմակի պայծառանում են, իսկ հետո նորից վերադառնում հանգստի վիճակի։ Աստղերը կատակլիզմային փոփոխականների ենթատեսակ են, որոնք մյուս CV-ներից տարբերվում են իրենց սպիտակ գաճաճների շատ ուժեղ մագնիսական դաշտով։


Աստղագետների խումբը՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակից Անտոնիո Ռոդրիգեսի գլխավորությամբ, հայտնաբերել է երկու նոր տարօրինակ աստղ, որոնք անվանել են ZTFJ0850+0443 եւ ZTFJ0926+0105։

ZTFJ0850+0443-ը մթագնած աստղ է, Երկրից մոտ 3 260 լուսային տարի հեռավորությամբ։ Դրա սպիտակ գաճաճի զանգվածը Արեւի զանգվածի մոտ 0,12 մասն է կազմում։ ZTFJ0850+0443-ը աչքի է ընկնում մագնիսական դաշտի անսովոր թույլ ձգողականությամբ՝ 10 ՄԳ/վրկ-ից ցածր։

ZTFJ0926+0105-ը աննկատ աստղ է՝ 1 200 լուսային տարի հեռավորությամբ։ Նրա մագնիսական դաշտի ձգողականությունն ավելի բնորոշ է՝ 26 ՄԳ/վրկ-ից ոչ պակաս։ Բայց ZTFJ0926+0105-ն աննկատ աստղ է, ուստի թիմին չի հաջողվել չափել առեղծվածային սպիտակ գաճաճի զանգվածը, գրել է «Հայթեքը»։